ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից

Արծրուն Հովհաննիսյան. Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից
14.10.2020 | 15:02

Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում է՝ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասաց նա և հիշեցրեց, որ երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից դուրս է եկել:


Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում»,-ասաց նա և նշեց, որ հայկական կողմը թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլ հայ ժողովրդի հետ:

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ